Եվրամիությունը հրապարակել է ԱլԳ անդամ երկրների եվրաինտեգրման ինդեքսը: Նախորդ տարվա վերջին և այս տարվա առաջին ամիսներին Արևելյան գործընկերության երկրներում տեղի ունեցած զարգացումներն ամփոփող ինդեքսի համաձայն, Արևելյան գործընկերության անդամ երկրների շարքում կատարած բարեփոխումներով Հայաստանը 4-րդ տեղում է:
«Հայաստանի ամենակարևոր և ակնհայտ փորձարկումը կապված էր 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրությունների հետ: Այն լուրջ ազդակ դարձավ` հասկանալու համար, թե որքանով է Հայաստանը պատրաստ մոտենալ Եվրամիությանը», - ասված է զեկույցում։
Արևելյան գործընկերության երկրների եվրոպականացումը հաշվող այս ինդեքսն արձանագրում է, որ գործընկերության անդամ 6 երկրներից 3-ը` Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան, հստակ եվրոպական նկրտումներ ունեն, մինչդեռ Հայաստանը պակաս ակնհայտ ձգտումներ ունեն դեպի ԵՄ:
Նշենք, որ Ադրբեջանը եվրաիտեգրման ինդեքսով զբաղեցնում է վերջին տեղը: