Այսօր կկայանա Նազարբաևի, Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը

11:35     20 մարտի, 2015

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ժամանել է Աստանա: Այսօր կկայանա ՌԴ նախագահ Պուտինի, Ղազախստանի նախագահ Նազարբաևի և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հանդիպումը:

Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում են երեք երկրների առևտրա-տնտեսական հարաբերություններին, համաշխարհային տնտեսական գործընթացներին ու դրանց ազդեցությանը երեք երկրների տնտեսական հարաբերությունների վրա:

Նախատեսվում է քննարկել նաև իրավիճակն Ուկրաինայում:

Հանդիպումն իսկզբանե նշանակված էր մարտի 12-ին, սակայն հետաձգվել «նախագահների խիտ գրաֆիկի պատճառով», պարզաբանել է Ղազախստանի նախագահ խոսնակ Դաուրեն Աբաևը։


© armedia.am