ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Huffington Post-ին տված իր հարցազրույցում նշել է, որ նախընտրական շրջանում Նեթանյահուի հայտարարությունն առ այն, որ չի կարող ստեղծվել Պաղեստին պետություն, քանի դեռ ինքը վարչապետ է, դժվարացնում է լուրջ բանակցությունների միջոցով հասնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը:
Անդրադառնալով ընտրություններից հետո Նեթանյահուի հետ ունեցած հեռախոսազրույցին՝ Օբաման նշել է, որ Իսրայելի վարչապետին ասել է, որ «երկու պետություն ստեղծելու տարբերակը Իսրայելի երկարաժամկետ անվտանգության միակ ուղին է, եթե, իհարկե, Իսրայելը ցանկանում է լինել հրեաների երկիր և միևնույն ժամանակ մնալ ժողովրդավար»: