«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմը առաջիկայում մասնակցելու է մի շարք փառատոնների՝ Չեխիայում, Լեհաստանում և Ֆրանսիայում: Այս մասին հայտարարել է ժապավենի պրոդյուսեր Արմեն Շահբազյանը:
Հայուհու հիշատակին կառուցված Հնդկաստանի գլուխգործոց համարվող Թաջ Մահալի ստեղծման պատմության,ինչպես նաև հնդկահայ երբեմնի ազդեցիկ համայնքի մասին պատմող
ժապավենի պրեմիերան կայացել էր մարտի սկզբին, հայտնում է «Հայկական չափանիշ» կինոկենտրոն-ը: