Մահացել է դերասան Կարեն Ջանիբեկյանը

16:02     22 մարտի, 2015

Այսօր մահացել է դերասան Կարեն Ջանիբեկյանը:

Ժողովրդական արտիստը հուլիսի 1-ին կդառնար 78 տարեկան:

Կարեն Ջանիբեկյանը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում՝ «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Արևիկ»,«Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն»,«Ընկեր Փանջունի», «Լաբիրինթոս», «Երևան ջան», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլ ֆիլմերում։ 1970-ականներին բազմաթիվ դերերով հանդես է եկել հեռուստաթատրոնում։

Կարեն Ջանիբեկյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, պետական կոչումների, այդ թվում ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։ 2004 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010 թ՝ ժողովրդական արտիստի կոչմանը։

«Արմեդիա» ՏՎԳ-ն  ցավակցում է դերասանի հարազատներին, ընկերներին և նրա արվեստի սիրահարներին:



© armedia.am