Հրեական գարնանային տոների կապակցությամբ Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի շտաբը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ մեկնելը խորհուրդ չի տրվում իսրայելցիներին, քանի որ այդ երկրներում հրեաների և իսրայելցիների նկատմամբ ահաբեկչություն իրականացնելու իրական վտանգը մեծ է։ Այս մասին փոխանցում է newsru.co.il լրատվական կայքը։
Շտաբում նշում են, որ բոլոր նախազգուշացումները հիմնված են իրական հետախուզական տվյալների վրա։ Այսպես, համաձայն հրապարակված նախազգուշացումների՝ իսրայելցիներին խորհուրդ չի տրվում այցելել 41 երկիր։ Այդ երկրների հիմնական մասն արաբական և հյուսիսաֆրիկյան երկրներ են։
Հրեաների համար վտանգավոր երկրների շարքում նշվում է նաև Թուրքիան և Ադրբեջանը։
Շտաբը նաև հիշեցնում է քաղաքացիներին, որ Իրան, Իրաք, Սիրիա, Սաուդյան Արաբիա, Եմեն և Լիբանան այցելությունները օրենքով արգելված են և այդ երկրներ այցելությունների համար նախատեսում է քրեական պատասխանատվություն։