Ապրիլի 24-ին ընդառաջ Ադրբեջանը սադրիչ գործողությունների կդիմի. Կոմանդոս

15:15     24 մարտի, 2015

Ապրիլի 24-ին ընդառաջ լարվածությունը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին ավելի է մեծանալու։ Այսօր՝ մարտի 24-ին, նման կարծիք հայտնեց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս)։

Նրա խոսքով՝ իշխանություններն ու բանակի հրամանատարական կազմը շատ լավ հասկանում են, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հակառակորդը դիմելու է տարբեր սադրիչ գործողությունների։

«Ադրբեջանական կողմը դիմելու է պրովոկացիաների. դիվերսիոն հարձակումներն ավելի շատ կլինեն, հայկական գյուղերի վրա էլ ինտենսիվորեն կրակ կբացեն։ Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի՝ կանգնեցնելու ադրբեջանական կողմին։ Պետք է միասնական լինենք, հայ զինծառայողը պետք է հասկանա, որ պատերազմի ազատամարտիկներն իր կողքին են»,- ասաց Կոմանդոսը։

Այնուամենայնիվ, եթե պատերազմ վերսկսվի, գեներալ-մայորը համոզված է՝ Ադրբեջանը՝ որպես պետություն, կվերանա։


© armedia.am