Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած սոցիալոգիական ուսումնասիրության՝ կուսակցությունների վարկանիշային ցանկը բնակչության 36% աջակցությամբ գլխավորում է «Վրացական երազանք» կուսակցությունը: Սակայն, նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատած, իշխող կուսակցության վարկանիշը նվազել է 18 %-ով՝ 54-ից հասնելով 36%-ի:
Հարցման արդյունքում, որի ժամանակ հետաքրքրվել են, թե քաղաքացիները ում կտան իրենց ձայնը, եթե ընտրությունները տեղի ունենային այսօր, նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության օգտին է արտահայտվել հարցվածների 15%-ը: Վերջին մեկ տարվա ընթացքում ցուցանիշը գրեթե չի փոփոխվել:
Երրորդ տեղը 10% աջակցությամբ զբաղեցրել է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասաիայի «Մեր Վրաստանը – Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը նախորդ տարվա հոկտեմբերին դուրս եկավ իշխող կոալիցիայից:
Չորրորդ հորիզոնականը զբաղերել է «Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը» (6%), իսկ հինգերորդ տեղը կիսում են Նինո Բուրջանաձեի «Միացյալ դեմոկրատական շարժում» և Իմրա Ինաշվիլիի «Հայրենասերների դաշինք» կուսակցությունները (5.5%):
Հարցումները ֆինանսավորել է ԱՄՆ Պետքարտուղարությունը: