Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունների ժամանակ Իսրայելը գաղտնալսում է օգտագործել, ինչպես նաև` ԱՄՆ-ում և Եվրոպայում գաղտնի աղբյուրներից տեղեկություններ է ստացել: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը:
Վերջինիս փոխանցմամբ՝ Իսրայելի հատուկ ծառայությունները լրտեսված տեղեկատվությունը փոխանցել են հանրապետականներին, որպեսզի նրանք կարողանան ճնշում գործադրել Օբամայի վարչակազմի վրա՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու համար:
Իսրայելում վերհանած լրտեսության փաստը հերքել են և պնդել, թե տեղեկություններն ստացել են իրանցի առաջնորդներին հետևելու միջոցով, որոնք իրենց հերթին տեղյակ են եղել բանակցությունների ընթացքին: