Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները երկար ընդմիջումից հետո առաջին անգամ հարձակում են իրականացրել Թուրքիայի Հաքքարի շրջանում գտնվող Դաղըջա գյուղի մոտակայքում տեղակայված թուրքական զորքի վրա, տեղեկացնում է թուրքական Haberler կայքը: Վերջինիս փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել մարտի 25-ին: Թուրքական զորքը պատասխան հարված է հասցրել:
Ավելի ուշ քրդական կողմըկրկին կրակ է բացել ինքնաձիգներից ու այլ զենքերից: Թուրք զինվորները հակահարված են տվել:
Թուրքիայի կառավարությունը վերջին տարիներին փորձում է համաձայնության գալ քրդական հարցում, և դրա շրջանակում քրդերի և թուրքական բանակի միջև ոչ պաշտոնապես հրադադար էր հաստատվել: