Առաջիկա ամիսների ընթացքում Եվրամիությունը բանակցություններ կսկսի Թուրքմենստանի հետ Տրանսկասպյան գազամուղի կառուցման շուրջ: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Թուրքմենստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Դինիս Դանիիլիասը:
Ավելի վաղ՝ մարտին, թուրքմենական պաշտոնյաները հայտարարել էին Եվրոպայի հետ տարեկան 10-30մլրդ խոր. մ գազ Եվրոպա մատակարարելու շուրջ ակտիվ բանակցությունների մասին:
Տրանսկասպյան գազամուղը TANAP-ի հետ միասին հանդիսանում է Հարավային գազային միջանցքի առանցքային բաղկացուցիչը: Վերջինս նախատեսում է Մերձկասպյան տարածաշրջանից, հետագայում նաև Մերձավոր Արևելքից, գազ մատակարարել Արևելյան Եվրոպա: