Այս մասին հայտարարել է թայլանդական խունտայի ղեկավար Պրայուտ Չան-Օչան: «Անպայման չէ, որ դուք լինեք կառավարության կողմը, բայց դուք պետք է լինեք ճշմարտության կողմը», ասել է գեներալը` բացատրելով, որ դա միակ միջոցն է ասիական այս թագավորության ժողովրդին համախմբելու համար, հաղորդում է Riafan.ru-ն:
Դրանից առաջ գեներալը, որը նաև երկրի վարչապետն է, հայտարարել էր, որ այժմ նա լիազորություններ ունի փակել երկրի ցանկացած լրատվամիջոց իր հայեցողությամբ:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսին Թայլանդում, պետական հեղաշրջման արդյունքում, իշխանության եկավ ռազմական խունտան` Խաղաղության և կարգուկանոնի խորհուրդը: