Գրեթե 50 երկրի կուսակցությունների երիտասարդական թևեր միավորող «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության՝ DEMYC-ի գործադիր մարմինն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնական հայտարարություն։
«Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի դեմ Օսմանյան Կայսրության և Թուրքիայի տարբեր ռեժիմների կողմից 1894-1923թթ. ծրագրված և շարունակաբար իրականացված ցեղասպանային գործողությունները, ունեզրկումը, հայ բնակչության ոչնչացմանն ուղղված կոտորածներն ու էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև Ցեղասպանության ժխտումը», - ասվում է հայտարարության հայտարարության մեջ:
«Մենք կոչ ենք անում Թուրքիային առերեսվել պատմության հետ և վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը հարգել և լիովին գիտակցել իր ստանձնած իրավական պարտավորությունները, այդ թվում` այն դրույթների, որոնք վերաբերում են մշակութային ժառանգության պահպանմանը, մասնավորապես, բարեխղճորեն անցկացնել միասնական գույքագրում հայկական և այլ մշակութային ժառանգություննների, որոնք ոչնչացվել կամ ավերվել են անցյալ դարում», - ընդգծվում է DEMYC-ի հայտարարության մեջ: