Մարտի 25-ին Օտտավայում տեղի ունեցավ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի տարեկան նիստը, որի շրջանակներում խմբի նախագահ վերընտրվեց պահպանողական կուսակցության անդամ, պատգամավոր Հարոլդ Ալբրեխտը, հաղորդում է mfa.am-ը:
Նիստին մասնակցեցին ինչպես Կանադայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի ու սենատի անդամներ, այնպես էլ ներկայացուցիչներ հայկական հարցերին իրազեկման կազմակերպություններից:
Նիստի ընթացքում քննարկվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Սիրիայից Հայաստան ժամանող փախստականներին օգնության տրամադրման հարցը, բարեկամության խմբերի միջև ակտիվ համագործակցությունը: