Գյումրիում գործող ՌԴ ռազմաբազային կից կգործի հոգևոր-մշակութային կենտրոն: Այս նպատակով Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող ռուսական եկեղեցու զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը և դրան հարակից թիվ 173/3 հասցեի հողամասը՝ առկա շենք-շինություններով, Գյումրու ռուսական ռազմաբազային տրամադրելու նախագծին: