Այսօր ՀՀ կառավարությունում տեղի կունենա Հայաստանի ներկա և նախկին վարչապետերի հանդիպումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը: Վերջինիս հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը մանրամասնեց, որ հանդիպումը տեղի կունենա Վարչապետների ակումբի շրջանակներում:
«Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ձևավորված վարչապետերի ակումբի շրջանակներում առաջին հանդիպումն է տեղի ունենալու», - հայտնեց Գոհար Պողոսյանը: