ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այս պահին չի պատրաստվում որևէ որոշում ընդունել՝ կապված Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի մյուս երկրների կողմից Եմենում սկսած ռազմական գործողությունների հետ: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով ԱԽ անդամ երկրներից մեկի դիվանագետին:
«Ներկա պահին ոչ մի գործողություն չի պլանավորվում», - ասել է դիվանագետը: