Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված են եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների, ինչպես նաև գարնանացանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցեր:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել քաղաքաշինության, կրթության և գիտության նախարարները, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալը, Ստեփանակերտի քաղաքապետը, ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրերի պահպանության վարչության պետը:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախում Ցեղասպանությանը նվիրված միջոցառումները պետք է անցնեն բարձր մակարդակով, չսահմանափակվեն միայն մայրաքաղաքով և լայնորեն լուսաբանվեն: