Քուվեյթի և շրջակա թեմի երեսփոխանական ժողովն իր արտահերթ նիստի ընթացքում քառամյա նստաշրջանի պաշտոնավարության համար միաձայն Քուվեյթի և շրջակա թեմի առաջնորդ է ընտրել թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերպ. Տ. Մասիս Ծ. Վրդ. Զոբույանին, հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ընտրության արդյունքը վավերացման է ուղարկվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին: Այն հաստատելուց հետո Նորին Սրբությունը Գերպ. Տ. Մասիս Ծ. Վրդ. Զոբույանին մաղթել է քաջառողջություն և հաջողություն իր ազգային եկեղեցական ծառայության բնագավառում: