Մարտի 27-29-ը ԵՊՀ շուրջ 100 ուսանող կայցելի Արցախ: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ միջոցառման հիմնական նպատակն է Բերձորում հիմնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակ, որտեղ 100 ուսանող կտնկի մեկական ընկուզենի: Բերձորի պուրակում նախատեսվում է նաև հուշաքարի բացման արարողություն, հաղորդում է «Արցախպրես» գործակալությունը:
Միջոցառումների շրջանակներում նախատեսվում է Արցախի պետական համալսարանում կազմակերպել սեմինար-քննարկում՝ նվիրված ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին: Սեմինար-քննարկումը կկրի «Արցախյան հիմնախնդրի պատմաիրավական և գրական անդրադարձները» խորագիրը: