ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մարտի 22-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատած Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ երկխոսությունը դեռևս ընթացքի մեջ է, հաղորդում է «Արցախպրես»-ը:
«Դեռևս չեմ կարող նոր տեղեկություն տրամադրել: Այս պահի դրությամբ կարող եմ միայն ասել, որ երկխոսություն է ընթանում: Շահագրգիռ կողմերի հետ հայկական կողմը համագործակցում է: Հայկական կողմը չի հանդիպել Անդրանիկ Գրիգորյանի հետ»,- ասաց Ամատունին: Նա նշեց նաև, որ իրենք հետևում են դեպքերի ընթացքին՝ համաձայն հանձնառության: