Մարտի 28-ին` ժ. 19.00-ին` Մոսկվայի Տանը տեղի կունենա «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմի պրեմիերան, իսկ ժամը 18.00-ին կկայանա ֆիլմի ստեղծագործական խմբի մամուլի ասուլիսը: Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Ֆիլմը կարճամետրաժ, խաղարկային կինոնկար է՝ 15 րոպե տևողությամբ։ Այն անդրադառնում է ցեղասպանության թեմային: Գլխավոր դերերում են Վիգեն Ստեփանյանը և Ռուբեն Փաշինյանը: