Իսպանիայի Պինտո քաղաքի քաղաքապետարանը մարտ ամսվա լիագումար նիստում, որը կայացել է մարտի 26-ին, քաղաքային կարգավորման հարցերի շուրջ միաձայն բանաձև է ընդունել:
Բացի այդ, լիագումար նիստում քաղաքապետարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ընդունված բանաձևում ասվում է. «Պինտոյի քաղաքապետարանի լիագումար նիստը 100-րդ տարելիցին ընդառաջ միաձայն հաստատում է Հայոց ցեղասպանության` 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումը, որի ընթացքում սպանվեց 1.5 մլն հայ քաղաքացի, իսկ 2 մլն հայ ստիպված եղավ լքել իր բնակավայրը»:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի վերջին Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը: