Մարտի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է Եմենում Սաուդյան Արաբիայի ռազմական առաքելությանը նյութա-տեխնիկական օգնություն ցուցաբերել: Նա նաև կոչ է արել Իրանին և նրա կողմից հովանավորվող ահաբեկչական խմբերին հեռանալ երկրից: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:
Թուրքիայի նախագահը անընդունելի է համարել Իրանի՝ տարածաշրջանում իշխող դառնալու ձգտումն:
Էրդողանի մամուլի քարտուղարը, սակայն, նշել է, որ Թուրքիայի նախագահի այցն Իրան տեղի կունենա ըստ նախնական պայմանավորվածության՝ ապրիլի սկզբին՝ անկախ Եմենում իրադարձությունների զարգացումից: