Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ սկսել:
«Մենք բաց ենք բոլորի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ երկխոսելու հարցում»,- ասել է նա CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով հնարավոր երկխոսության մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի արած հայտարարությանը:
Նախագահը նաև ընդգծել է, որ երկխոսությունը հնարավոր կլինի միայն «փոխադարձ հարգանքի պայմաններում և երբ բացառվի ճնշումը Սիրիայի ինքնիշխանության վրա»: