Արաբական պետությունները կստեղծեն միասնական բանակ

10:44     27 մարտի, 2015

Արաբական երկրների արտաքին գործերի նախարարները հավանության են արժանացրել դաշնային զորքեր ստեղծելու մասին բանաձևը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

ԱԳՆ ղեկավարները դիմել են Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին՝ մեկ ամսվա ընթացքում միասնական զորքեր ստեղծելու խնդրանքով: Այն նախատեսված է լինելու արագ ռազմական ինտերվենցիաների միջոցով անվտանգության սպառնալիքների դեմ պայքարելու համար:

Նշենք, որ արտգործնախարարների հանդիպմանը նախորդել էր Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի շիա ապստամբների դիրքերի ռմբակոծումը: Սաուդյան Արաբիայի այս քայլին իրենց աջակցությունն էին հայտնել Արաբական պետությունների լիգան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան: Ռազմական միջամտության դեմ հանդես են եկել Իրանը և Ռուսաստանը:


© armedia.am