Տավուշի սահմանամերձ գյուղերը ենթարկվել են գնդակոծության

12:06     27 մարտի, 2015

Մարտի 26-ի գիշերը կրակոցներ են եղել Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար համայնքի ուղղությամբ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինիս փոխանցմամբ կրակոցներն ինտեսիվ բնույթ չեն կրել: Հովհաննիսյանը նշել է, որ կրակոցների հիմնական մասը եղել է հայկական դիրքերի ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ շփման գծի ընդհանուր երկայնքով արձանագրվել է 100 կրակոց:


© armedia.am