Մարտ 26-ին, Կանադայի խորհրդարանի անդամ և Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբակցության փոխնախագահ Բրեթ Բութը հրապարակել Կանադայի խորհրդարանի առաջիկա նիստին ներկայացվելիք թիվ 587 բանաձևը, որը կոչ է արվում Կանադայի կառավարությանը ապրիլ ամիսը ճանաչել ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման ամիս:
Նշենք, որ Կանադայի խորհրդարանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը 2004թ. ապրիլի 21-ին: