Երևանում այսօր մեկնարկել է 14-րդ միջազգային մասնագիտական «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015» ցուցահանդեսը, որի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը և Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն, հաղորդում է News.am Medicine-ը:
Ցուցահանդեսն առողջապահության ոլորտի ամենախոշոր միջոցառումներից է, որը նախատեսված է բժշկական հաստատությունների ղեկավարների, գիտաշխատողների, բժիշկների, ինչպես նաև բժշկական ծառայությունների շուկայում աշխատող ներդրողների, ձեռներեցների, մասնագետների համար:
Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են սեմինարներ, կլոր սեղաններ, պրեզենտացիաներ, ինչպես նաև տեղի կունենա «ХХI դարի ատամնաբուժություն» ատամնաբուժական ֆորումը: