Մարտի 26-ի երեկոյան Հայաստանին սահմանակից ադրբեջանական Ալիբեյլի գյուղում պայթյուն է տեղի ունեցել, կան երկու վիրավորներ: Այս մասին հայտնում է APA գործակալությունը:
Պայթյունը տեղի է ունեցել գյուղի տներից մեկում: Պայթյունի պատճառ է դարձել տանը փամփուշտների առկայության պարագայում վառարան վառելը: