Մարտի 27-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հաղորդում է News.am-ը:
Դեսպանը, Առաջին խորհրդական Նիկոլա Ֆայի ուղեկցությամբ, հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Դեսպանը հանդիպել է Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ՝ նախապատրաստելու Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: