Ռուսաստանը և ԱՄՆ-ն մտադիր են 2024թ-ից համատեղ ստեղծել նոր տիեզերական կայան, որի աշխատանքներին կմասնակցեն նաև գործընկեր երկրները: Այս մասին Բայկոնուրում հայտարարել է Դաշնային տիեզերական ծառայության ղեկավար Իգոր Կոմարովը, հաղորդում է Ռիա Նովոստին:
«Ռոսկոսմոսը ՆԱՍԱ-ի հետ միասին մտադիր է աշխատել ապագա տիեզերական կայանի կառուցման ծրագրի շրջանակներում: Պետք է որոշենք նրա տեսքը: Այն կլինի բաց ծրագիր և նրան կմասնակցեն ոչ միայն ներկայիս մասնակիցները, այլ բոլոր այն երկրները, որոնք նման ցանկություն կհայտնեն»,- նշել է Կոմարովը:
Կողմերը պայմանավորվել են նաև, որ մինչև 2024թ պետք է շահագործվի Միջազգային տիեզերական կայանը, որը սկսել է գործել 1998թ-ից: Նախագծին մասնակցում է 15 երկիր: