Gazeta.ru տեղեկացնում է, որ ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ գործերի, Եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը հայտնել է, որ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը, ով մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար, կկայանա Հայաստանի տարածքում:
«Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի քննություն ընթանա, և այն ընթանում է։ Դատը նախատեսվում է Հայաստանի տարածքում, ինչն էլ ցանկանում է հայ ժողովուրդը»,- ասել է Լեբեդևը։
Այդ մասին նա հայտարարել է Պետդումայի և ՀՀ Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում։