Իրանը և վեցնյակը բանակցության ներկա փուլում, որը տեղի է ունենում Շվեցարիայի Լոզան քաղաքում, փորձում են հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ քաղաքական համաձայնության, այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արակչին, հայտնում է РИА Новости-ին:
«Մենք լավատեսորեն ենք տրամադրված: Մենք ջանք չենք խնայում և հնարավոր է, որ հասնենք ինչ-որ վերջակետի: Մենք փորձում ենք եզրափակել բանակցությունները հենց հիմա» -, նշել է նա:
Իրանը և վեցնյակը արդեն երրորդ օրն է ինչ շարունակում են բանակցությունների ներկայիս փուլը` հասնելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ քաղաքական համաձայնության: