Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի Աղդամի հատվածում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մարտի 27-ին սպանվել է զինված ուժերի սպա, ավագ լեյտենանտ Ահմադով Իգբալ Սերաֆ օղլուն։ Այս մասին հայտնում է Razm.info-ն` հղում կատարելով ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությանը: Վերջինի փոխանցմամբ՝ սպանված զինծառայողը հողին է հանձնվել մարտի 28-ին՝ Լենքորանի շրջանի հայրական Աշաղը Նյուվեդի գյուղում։
Գործակալության հաղորդած տվյալների համաձայն, 1980-ին ծնված Իգբալ Ահմադովը 1998-ին ընդունվել էր զինված ուժերի՝ Հեյդար Ալիևի անվան ռազմական բարձրագույն ուսումնարան։ 2003-2004 թվականներին սովորել էր ՊՆ ուսումնակրթական կենտրոնում, ինչից հետո ծառայության էր անցել զինված ուժերում՝ առաջնագծում։
Հավելենք, որ 2015-ի մարտ ամսին սա ադրբեջանական բանակի՝ Ռազմինֆոյի արձանագրած 10-րդ կորուստն է։