Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում վերջին 2 օրերին գրանցվել է սպանության հերթական դեպքը. զինծառայող Նազիմ Իբրահիմովն իրեն ամրակցված զենքից կրակել է ծառայակցի՝ Վասիֆ Ֆիրուդինլիի գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։
Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Պաշտոնական աղբյուրներն այս միջադեպին առայժմ որևէ կերպ չեն անդրադարձել։
Նշենք, որ 2015-ի մարտ ամսվա ընթացքում սա ադրբեջանական զինուժում նման սցենարով գրանցված արդեն 4-րդ սպանությունն է։ Իսկ հայտնի դարձած ընդհանուր կորուստների թիվը նշված ժամանակահատվածում հասել է 11-ին։