Դիարբեքիրում այս տարի առաջին անգամ տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն

10:10     30 մարտի, 2015

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում այս տարվա ապրիլի 24-ին առաջին անգամ տեղի կունենա Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն: Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը՝ հղում անելով թուրքական  Haberdiyarbekir կայքին:

Սգո միջոցառումները կազմակերպվելու են Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի, Մարդու իրավունքների միության Դիարբեքիրի մասնաճյուղի և Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի կողմից:


© armedia.am