Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը» առաջընթաց են գրանցել ուրանի հարստացման համար անհրաժեշտ ցենտրիֆուգների ստեղծման հարցում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
«Իրանը համաձայնել է պահպանել 6000 գազային ցենտրիֆուգից ոչ ավելին, որոնք կիրառվում էին ուրանի հարստացման համար», - հայտնել է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանը և «վեցնյակը» սկսել են հնարավոր պայմանավորվածությունների ձևակերպումների քննարկումները: