Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հիմնադիրներից մեկն ու հայերեն բաժնի խմբագիրը՝ Սարգիս Սերոբյանը, մարտի 28-ին հրաժեշտ է տվել կյանքին, հայտնում է «Արմենպրես» գործակալությունը:
Սարգիս Սերոբյանը ծնվել է 1935 թվականին: Հրանտ Դինքի առաջարկով 1996 թվականին աշխատել է «Ակոս» պարբերականի հիմնադիր խմբում՝ ստանձնելով հայերեն բաժնի խմբագրությունը, ինչով զբաղվում էր մինչ օրս:
Սարգիս Սերոբյանը ամուսնացած էր, ուներ երկու զավակ: