Իսլամական պետության դեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունների արդյունքում ջիհադականների թիվը ավելացել է: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
Ասադի խոսքերով՝ կոալիցիայի օդային հարվածներն օգնում են տեղային հաղթանակներ տանել, սակայն դա ոգեշնչում է մարդկանց համալրելու ԻՊ շարքերը: Սիրիական առաջնորդը նշել է, որ որոշ տվյալների համաձայն՝ ԻՊ զինյալների թիվ ամսական ավելանում է հազարով: