Եգիպտական Շարմ էլ Շեյխում կայացած Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովը հաստատել է միասնական բանակ ստեղծելու և Եմենում ռազմական գործողությունները շարունակելու մասին մարտի 26-ի որոշումը: Այս մասին փոխանցում է Associated Press-ը:
Եգիպտոսի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ միասնական զինված ուժերը կազմված են լինելու 40 հազար զինծառայողներից, ռազմական ինքնաթիռներից, նավերից և զրահատեխնիկայից: Ընդ որում՝ Լիգայի անդամ ոչ բոլոր պետություններ են ներկայացված լինելու միասնական զորքերում: Նշվում է նաև, որ զորքերի կետրոնակայանը, ամենայն հավանականությամբ, կլինին կա՛մ Կահիրեում, կա՛մ Էր-Ռիադում: