Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը Լոնդոնում հայտարարել է, որ ինքը 1915-ին կատարվածը ճանաչում է որպես ցեղասպանություն: Այս մասին գրում է armeniangenocide100.org կայքը՝ հղում անելով 1in.am-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նա այս մասին հայտարարել է բրիտանական խորհրդարանում կազմակերպված կլոր սեղանի ընթացքում:
«Ես նախապես ասել եմ, որ ես ինձ հայից ավելի օսմանցի եմ զգում։ Ես ազգայնական չեմ, բայց երբ թեման վերաբերում է 1915-ին, ես գործածում եմ «Հայոց ցեղասպանություն» եզրը։ Կարծում եմ, որ կատարվածը ցեղասպանություն էր, քանի որ «ցեղասպանություն» եզրը և 1915-ին տեղի ունեցածը միմյանց համապատասխանում են։ Եթե ցեղասպանության եզրի սահմանումը փոխենք, այդ ժամանակ դա կարող է չհամարվել ցեղասպանություն։ Շատերը կարող է ինձ չհասկանան, սակայն ցեղասպանությունը ոչ թե պատմական, այլ իրավական եզր է»,- ասել է Մահչուփյանը: