Հունաստանը մտադիր է Ռուսաստանից տնտեսական օգնություն խնդրել: Այս մասին հայտնում է Spiegel ամսագիրը:
Վերջինիս տվյալներով՝ Ալեքսիս Ցիպրասի կառավարությունը ցանկանում է Ռուսաստանին խնդրել բնական գազի գինն իջեցնելու և հունական մի շարք ապրանքատեսակների վրայից ռուսական էմբարգոն հանելու մասին:
Նշենք, որ ավելի վաղ Բրյուսելը հրաժարվել էր Աթենքին 1.2 մլրդ եվրո վարկ տրամադրել:
ԵՄ անհանգստացած է այն հանգամանքով, որ հունական կառավարությունն իրեն «ավելի մոտ է զգում Մոսկվային, քան Բրյուսելին», ինչը կարող է հանգեցնել Հարավ-արևելյան Եվրոպայում ռուսական ազդեցության մեծացմանը: