Ադրբեջանում Հայաստանի օգտին «լրտեսող» երկու քաղաքացի է ձերբակալվել

12:52     30 մարտի, 2015

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել երկրի երկու քաղաքացիների նկատմամբ, ովքեր մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսության մեջ: Այս մաիսն հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովին:

Նա նշել է, որ Ադրբեջանի քաղաքացիները նյութական շահով դրդված տարաբնույթ հետախուզական տեղեկություններ են հավաքել Ադրբեջանի մասին հայկական հատուկ ծառայություններին փոխանցելու համար: «Նրանք իրենց լրտեսական գործունեությունը փորձել են քողարկել իրենց մասնագիտական գործունեությամբ»,-նշել է Մահմուդովը:

Ավելացնենք, որ ձերբակալված քաղաքացիներն ոչ կառավարական կազմակերպությունների աշխատակիցներ են:


© armedia.am