Ավստրալիայի իմիգրացիոն բաժինը պատահաբար բացահայտել է G20-ի վերջին գագաթաժողովին մասնակցած առաջնորդների անձնական տվյալները: Այն անհրաժեշտ չի գտել այնուհետև տեղեկացնել առաջնորդներին գաղտնիության խախտման մասին, գրում է բրիտանական The Guardian-ը:
Թերթի տվյալներով՝ գործակալության աշխատակիցը պատահաբար ուղարկել է գագաթաժողովին այցելած աշխարհի բոլոր առաջնորդների անձնագրերի համարները, վիզաների տվյալները և այլ անձնական տվյալներ Ասիայի ֆուտբոլի առաջնության գավաթի կազմակերպիչներին:
Նոյեմբերին Բրիսբենում կայացած գագաթաժողովն այցելած առաջնորդների թվում, որոնց տվյալները բացահայտվել են, եղել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չինաստանի նախագահ Սի Ձինփինը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Ասիայի գավաթի կազմկոմիտեն վստահեցրել է, որ նամակը վերականգնել հնարավոր չէ և ջնջված է ողջ համակարգից: