Վրաստանի և Ադրբեջանի միջև 2015 թ.-ի հունվար - փետրվար ամիսներին առևտրաշրջանառությունը 40 տոկոսով նվազել է` նախորդ տարվա տվյալ ժամանակահատվածի համեմատությամբ: Այն կազմել է 146.6 միլոն դոլար, որը կազմում է Վրաստանի արտաքին առևտրի 10.2 տոկոսը: Օրինակ՝ 2014թ.-ի հունվար - փետրվար ամիսներին առևտրաշրջանառությունը կազմել է 187.7 միլիոն դոլար (աղբյուրը՝ azernews):
Վրաստանից ներմուծումը կրճատվել է 38.4 տոկոսով: Ներմուծվող ապրանքների դրամական արժեքը կազմում է 45.9 միլիոն դոլար, ինչը կազմում է Վրաստանի ամբողջ արտահանման 14.2 տոկոսը, սակայն անցյալ տարվա հունվար - փետրվար ամիսներին Վրաստանի արտահանումը դեպի Ադրբեջան կազմել է 74.5 միլիոն դոլար: Արտահանվող ապրանքներն են մեքենաներ, խոշոր եղջերավոր անասուններ, ցեմենտ, երկաթից ապրանքներ և այլն:
Վրաստանը նույնպես կրճատել է իր ներմուծման քանակն Ադրբեջանից: Նշված ժամանակահատվածում ներմուծումը կազմել է 100.7 միլոն դոլար: Այն կրճատվել է 15 տոկոսով համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, որը կազմել է 118.5 միլոն դոլար (աղբյուրը՝ Gruzstat):
Վրաստանն իր ապրանքների 9.1 տոկոսը ներմուծում է Ադրբեջանից, որը երկրորդ տեղն է զբաղեցնում Վրաստան ներմուծող երկրների շարքում: Ներմուծվող ապրանքներն են՝ դիզելային վառելիք, նավթ, շինարարական ապրանքներ, էլեկտրականություն, ապակի, մարգարին և այլ ապրանքներ:
Հարևան երկրների միջև առևտրային կապերի թուլացման պատճառ կարող է հանդիսանալ երկրներից մեկի կամ երկուսի կողմից էլ ավելի արդյունավետ նոր շուկաների ձեռք բերումը: Այս պարագայում մեծ նշանակություն ունի Վրաստանի և Եվրոպայի միջև ավելի սերտ առևտրային կապերի հաստատումը: Համգործակցելով Եվրոպական շուկաների հետ՝ Վրաստանի առաջ դրվում է ապրանքների և ծառայությունների որակի բարձրացման խնդիր: Ինչպես նաև փոխվում է առևտրաշրջանառության մեջ ընդգրկված երկրների կազմը, այս դեպքում Վրաստանն իր արտաքին առևտրում ընգրկելու է հիմնականում եվրոպական երկրներին: Վրաստանին ավելի նպատակահարմար է ներդրումներ կատարել` բարձրացնելով ապրանքների որակը, և ապրանքերն ավելի բարձր գնով արտահանել Եվրոպա, քան` ցածր գնով հարևան երկիր:
Ինչ վերաբերում է Ադրբեջանից Վրաստան ներմուծվող ապրանքների՝ արժեքային արտահայտությամբ նվազմանը, ապա պարզ պատճառ կարող է լինել ներմուծվող ապրանքների էժանացումը: Ինչպես երևում է վերը նշված ապրանքատեսակների ցանկից` Վրաստանը հարևան երկրից հիմնականում ներմուծում է վառելիք, որի գները, կապված համաշխարհային շուկայում նավթի գների անկման հետ, նույնպես նվազել են: Արդյունքում արտաքին առևտրի ընդհանուր կազմում գրանցվել են կրճատումներ: