Կանադան կսկսի օդային հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերին, հայտնում է РИА Новости-ն:
Երկիրը նաև մեկ տարով կերկարացնի իր մասնակցությունն ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի միջազգային գործողությանը:
Կառավարության համապատասխան որոշման օգտին է քվեարկել Կանադայի խորհրդարանի 142 անդամ, դեմ՝ 129 օրենսդիր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադան կընդլայնի ԻՊ-ի դեմ իր ռազմական առաքելությունը: