Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լարվածության ուժեղացմամբ և ջանք չի խնայում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` Փարիզում կայացած հանդիպումից և գործադրած ջանքերից հետո իրավիճակը չվատանա:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ` շեշտելով, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում մեծ ներգրավվածություն է ցուցաբերում Ֆրանսուա Օլանդը:
«Մենք համոզված ենք, որ բանակցված լուծումը և մադրիդյան երեք հիմնարար սկզբունքների վրա հիմնված գլոբալ պայմանագիրը պետք է շարունակի նախատեսելի լինեն: Ստատուս քվոն անընդունելի է»,- ասել է դեսպանը: