Այսօր Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Շվեյցարիայի Լոզան քաղաքում Իրանի ու 6 գերտերությունների միջև ընթացող բանակցությունների 5-րդ օրն է։ Հենց այսօր է լրանում կողմերի միջև շրջանակային համաձայնություն կնքելու վերջնաժամկետը։
Հաղորդվում է, որ կողմերի միջև շարունակում են մնալ մի շարք լուրջ տարաձայնություններ, որոնք, մասնավորապես վերաբերում են Թեհրանի կողմից հարստացված ուրանի մի մասի ոչնչացմանը և Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների հանման։
Իրանի հետ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Միացյալ նահանգների ու Գերմանիայի բանակցությունների վերջնական համաձայնությունը ակնկալվում է հունիսին։