Արգենտինայի Կորդոբա և Սանտա Ֆե քաղաքների խորհրդարաններում միաձայն անցել է ապրիլի 24-ը ազգերի միջև համերաշխության և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր հռչակելու նախագծերը, հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ընդգծվում է, որ օրենքներն ընդունվում են ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և այս կերպ Արգենտինայի երկու քաղաքներն իրենց հարգանքն են հայտնում անմեղ զոհերի հիշատակին և կարևորում ազգերի միջև համերաշխությունն ու փոխադարձ հարգանքը: